Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լևոն Զուրաբյան. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անհրաժեշտ է բաժանել չորս ինքնուրույն ընկերությունների

$
0
0

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը կարծում է, որ էլեկտրաէներգիրայի ոլորտի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժանել չորս ինքնուրույն ընկերությունների: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ:

 

Նա նաև կարծում է, որ սակագների մշտական բարձրացմանն առնչվող իրավիճակի հիմնականն պատճառներն էներգամատակարարման ոլորտի մենաշնորհն է, կողոպուտն ու կոռուպցիան ընկերությունում, ինչպես նաև` իշխանությունների հետ պայմանավորվածությունը: Պատգամավորը հայտարարել է, թե իր մոտ կա փաստաթուղթ, որի համաձայն, Ձորագետի ՀԷԿ-ը ՓԲԸ և իշխանությունների համատեղ ջանքերով հասցվել է սնանկացման, ինչից հետո այն ձեռք է բերել նախագահի փեսա Միքայել Մինասյանը: «Նախապես ՀԷԿ-ից էլկետրաէներգիան գնել են 12 դրամով, ինչից հետո կտրուկ նվազեցրել են մինչև 3 դրամ, ինչի արդյունքում այն սնանկացել է, իսկ Մինասյանի կողմից ՀԷԿ ձեռք բերումից հետո գնումներն սկսել են իրականացվել 22-24 դրամով», - հայտարարել է նա:

 

Զուրաբյանը նաև հայտարարել է, որ 2011-2013 թթ. նախընտրական քարոզարշավների ընթացքում Հայաստանի իշխանությունները, պայմանավորվելով ՀԷՑ հետ,  դիմել են ընտրողներին կաշառելուն, քանի որ այդ շրջանում ընկերությունում կուտակվել էին քաղաքացիների 3 մլրդ դրամ դեբիտորական պարտքեր, որոնք չեղյալ են համարվել: «Երբ հոսանքի դիմաց չեն վճարում, այն անջատում են, իսկ այս դեպքում ընտրողները խոստացել են քվեարկել կառավարող վարչակազմի, ՀՀԿ-ի թեկնածուների օգտին, ինչի շնորհիվ պարտքերը չեղյալ են հայտարարվել», - հայտարարել է նա:

 

«Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանն իր հերթին կարծում է, որ ՀԷՑ-ում վատնումների համար մեղավորները պետք է պատժվեն: Նրա համոզմամբ, անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք կարելի է ընկերության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել` առանց սակագների բարձրացման: «Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է հարկավոր համակարգին, որպեսզի այն նորմալ գործի: Պետք է ելնել հնց դրանից, այլ ոչ թե այն բանից, թե որքանով պետք է բարձրացվի սակագինը», - եզրափակել է նա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles