Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պարգևատրել է «Ուսման վարկ» մրցույթի հաղթող-ուսանողներին

$
0
0

 Հունիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունենցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից նախապես հայտարարված խաղարկությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

 

Աղբյուրի համաձայն, Խաղարկվել է 6 մրցանակ, որոնք ըստ «Ուսման վարկ» ստացած ուսանողի ընտրության կարող էին լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad: «Ուսման վարկ» ստացած ուսանողների միջև կայացած խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին՝ Վարդուհի Բաբայանը, Հերմինե Ավագյանը, Իրինա Արզումանյանը, Լուսինե Սուքիասյանը, Վարդան Բաբայանը, Տիգրան Զաքարյանը:

 

Խաղարկությանը մասնակցում էին այն ուսանողներն, ովքեր այս տարվա ընթացքում մինչև մայիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ուսման վարձը փոխանցել էին բանկի կողմից տրամադրվող «Ուսման վարկի» միջոցով:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակլության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2015 թվականի I եռամսյակի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգում 4-րդ տեղն է զբաղեցրել զուտ շահույթի չափերով, որը կազմել է 784 մլն դրամ, տարեկան արը` գրեթե 3 անգամ: Վարկային ներդրումների ծավալներով նույնպես բանկն զբաղեցրել է 4-րդ տեղը, կազմելով 198.2 մլրդ.դրամ, տարեկան աճը` 3,5%:  Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերը (ներառյալ կրթական վարկերը) կազմել են ավելի քան 24%, ամրապնդվելով առաջատարների հնգյակում, եռամսյակային աճը`13%: Բանկի ֆիզիկական անձանց վարկերի կառուցվածքում սպառողական վարկերը կազմել են 40%:

 

Նշենք, որ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» Հայաստանում գործում է 1995 թվականից, սկզբում որպես Գյուղացիական փոխօգնության կոոպերատիվ բանկ: 2006 թվականից բանկի մեծամասանական բաժնետերը դարձավ  եվրոպական խոշորագույն բանկային` Credit Agricole S.A. խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է «Sacam International» բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A. խմբի անդամ) - 12,44%: Բացի այդ, բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles