Ժամանակն է շարունակելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` «Թուիթերի» իր միկրոբլոգում:
«Անհրաժեշտ է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին», - նշել է նա: Համանախագահը նաև երախտագիտույթուն է հայտնել հայկական կողմին` Հայաստան իր այցի ընթացքում անցկացրած հանդիպումների համար:
Ջեյմս Ուորլիքը Երևան էր ժամանել հունիսի 9-ին: Այցի ընթացքում նա հանդիպել է Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, մի շարք պատգամավորների և մարզիկների հետ: