Աննա Մելիքյանի միանգամից երկու ֆիլմեր ներառվել են ռուսաստանյան «Կինոտավր» 16-րդ բաց կինոփառատոնի մրցութային ծրագրերում: Խոսքը վերաբերում է «Սիրո մասին» ժապավենին, որի գլխավոր դերերում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան և Վլադիմիր Մաշկովը, և «Այսպիսի տրամադրություն. Բախի ադաջիոն և մի քանի դրվագ օրիորդ Լենայի կյանքից» կարճամետրաժ ֆիլմը:
Ռուսաստանյան «Կինոտավր» 16-րդ բաց կինոփառատոնը մեկնարկել է նախօրեին Սոչիում և կշարունակվի մինչև հունիսի 14-ը: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելն է, «Կինոտավր: Կարճ մետր» մրցույթինը` պրոդյուսեր Իգոր Տոլստունովը:
Հիշեցնենք, որ նախորդ Աննա Մելիքյանը «Կինոտավրում» ճանաչվել էր լավագույն ռեժիսոր` «Աստղ» ֆիլմի համար: Բացի այդ, այդ ֆիլմում «Լավագույն կանացի դերի համար» պարգևի էր արժանացել Սևերիա Յանուշաուսկայտեն: