Հայաստանի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը:
Ընտրողների ցուցակներում ընդգրված 43 807 մարդուց ընտրություններին մասնակցել է 18 535-ը: Ըստ նախնական հաշվարկների, Վահագն Գեւորգյանն ստացել է 11 227 ձայն, Արթուր Հարությունյանը (Պալաչ)` 5 459 ձայն, Կարո Իսրայելյանը` 526 ձայն , Էդվին Թադեւոսյանը` 520 ձայն, Արթուր Հարությունյանը` 159 ձայն:
Նշենք, որ Վահանգ Գևորգյանը համարվում է Գագիկ Ծառուկյանի «հովանավորյալը», նրան սատարում է նաև ՀՀԿ-ն, քանի որ համարում է «յուրային»` նկատի ունենալով բազմամյա աշխատանքը ԱԺ մշտական հանձնաժողովներում: ՀՅԴ նույնպես սատարում է Գևորգյանին, քանի որ նա եղել է հանգուցյալ Վահան Հովհաննիսյանի աջ ձեռքը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի և ներքին գործերի հանձնաժողովում: