Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

2014 թ.-ի ընթացքում կորպորատիվ պատասխանատվության ոլորտում և հովանավորչական ծրագրերի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվել է 2.297.000.000 դրամի ներդրում

$
0
0

Հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացված սոցիալական ներդրումների՝ 2014թ.-ի բյուջեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից ԿՍՊ-ն դարձել է ընկերության ռազմավարության առանցքային ուղղություն: ԿՍՊ-ն ինտեգրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ ծրագրերի սահմանման և իրականացման գործընթացում: 

Ընդհանուր առմամբ, 2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2.045.000.000 դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների իրականացման նպատակով՝ հետևյալ ոլորտներում՝ 1) Կրթություն – 670.008.000  դրամ, 2)Մշակույթ –  690.800.000  դրամ, 3) Շրջակա միջավայրի պաշտպանություն, բնապահպանական իրազեկում ու կրթություն  –190.000.000  դրամ, 4) Առողջապահություն –237.792.000 դրամ,5) Համայնքային զարգացում –135.000.000 դրամ, 6) Սպորտի և առողջ ապրելակերպի խրախուսում –121.400.000 դրամ: 

2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև ստանձնել է մի շարք կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի, ինչպես օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, Երևան քաղաքի 2796-ամյակին նվիրված հանդիսությունների, Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված միջոցառումների, «Մեծ չեմպիոններե և «100 վայրկյանե նախագծերի հովանավորությունը՝ տրամադրելով շուրջ 252.000.000 դրամ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles