Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արդյունավետ ու լիարժեք հետաքննություն իրականացնելու համար «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը ՀՀ իրավապահներին անհրաժեշտ օժանդակություն կապահովի

$
0
0

 2015թ հունիսի 2-ին  ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդել է  Արարատի ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության, անօրինական վերամշակման և իրացման դեպքի  հայտնաբերման մասին: Հաղորդագրության մեջ նշվում են նաև ԳեոՊրոՄայնինգ գոլդ ՍՊԸ մի քանի աշխատակիցների անուններ:    

 

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը իր ողջ պատմության ընթացքում նախադեպը չունեցող այսպիսի միջադեպի հետ բախվում է առաջին անգամ և իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Ոստիկանության աշխատակիցներին նրանց օպերատիվ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որոնք նրանք ցուցաբերել են անօրինական գործողությունները հայտնաբերելու ընթացքում:

 

Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ “ԳեոՊրոՄայնինգ գոլդ” ընկերությունը իրավապահ մարմիններին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն  հետագա քննության արդյունավետ և լիարժեք անցկացման, կատարված դեպքի բոլոր հանգամանքների պարզման և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար: ԳեոՊրոՄայնինգ գոլդ ՍՊԸ-ն իր հերթին մտադիր է բարձրացնել անվտանգության մակարդակը, ինչպես նաև վերահսկողության համակարգին ուղղված պահանջները, անհրաժեշտության դեպքում այդ հարցերով սերտորեն համագործակցելով պետական կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: 

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles