Մայիսին Բուլղարիայի Վարնա քաղաքը արդեն 24-րդ անգամ հյուրընկալեց DISCOVERY միջազգային փառատոնը, որին մասնակցում էին 18 երկրների ներկայացուցիչներ` Եվրոպայից և Ասիայից, այդ թվում նաև Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Իսպանիայից, Բուլղարիայից, Ղազախստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և այլն:
Հայաստանը փառատոնի շրջանակներում կազմակերպվող երգի մրցույթին պրոդյուսեր Զառա Պետրոսյանը (CANTUS պրոդ. կենտրոն) նախկինում ներկայացրել էր երգիչներ Վարդուհի Վարդանյանին (2000թ.), Լիանային (2001թ.) և Էրիկին (2007թ.), ովքեր արժանացել էին առաջին մրցանակների: Երկարատև դադարից հետո այս տարի մեր երկիրը ներկայացրեցին CANTUS պրոդյուսերական կենտրոնի երիտասարդ արտիստները` Տաթև Ղուկասյանն ու Ալեքսանդր Հակոբյանը, (ՙԱլեքսանդր Պլատո՚ բեմական անվամբ) և կրկին անգամ վերադարձան հատուկ մրցանակներով: Միջազգային ժյուրիի որոշմամբ` Հայաստանին շնորհվեց երկու մրցանակ. Ալեքսանդր Պլատոն արժանացավ Մրցույթի հատուկ` Ամենագրավիչ երգիչ մրցանակին, իսկ Տաթև Ամիրյանը` Մրցույթի լավագույն կանացի ձայն պարգևին, ինչպես նաև նրանք ստացան հրավերներ մասնակցելու Իսպանիայում և Մալթայում 2016թ. կայանալիք փառատոններին: