Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ՆԱՏՕ-ի Rose Roth սեմինարի անցկացմանը Երևանում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Հարկ է նշել, որ նախորդ տարի ՆԱՏՕ-ի համանման միջոցառում էր անցկացվել Բաքվում, և Հայաստանի պատվիրակությունը դրան մասնակցել էր: Մինչդեռ ադրբեջանական պատվիակությունը փորձում է շրջանառության մեջ դնել փաստաթղթերի ինչ-որ փաթեթ, որը խոչընդոտի սեմինարի անցկացմանը Երևանում:
Սեմինարը պետք է կայանա ընթացիկ տարվա հունիսի 18-26-ը: Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են ՆԱՏՕ-ի անդամ 14 երկրների և ասոցացված անդամ 5 երկրների ներկայացուցիչները: Միջոցառման օրակարգը ներառում է տարածաշրջանային խնդիրների, «Իսլամանակ պետության» գործունեության, էներգետիկ անվտանգության հարցերի քննարկում:
Նահապետյանը նաև հաղորդել է, որ օրերս Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում Վեհաժողովի ղեկավար Մարկ Թերները որոշել էր կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակների հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպումից: