Սունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքում տուժածի`Հարութ Զաքարյանի աչքը հեռացրել են`վիրահատելով Մոսկվայում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է տուժածի հայրը`ագիկ Զաքարյանը, ով որդու հետ միասին ՌԴ մայրաքաղաքում է գտնվում:
Նշենք, որ օրերս Տիգրան Խաչատրյանը, ով, որոշ տեղեկությունների համաձայն, միջադեպից հետո լքել էր հանրապետությունը, ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն: ՙԺողովուրդ՚ թերթի տվյալներով, հարցաքննության ժամանակ նրա հետ շատ խիստ են վերաբերվել, ինչի առնչությամբ Խաչատրյանը գանգատվել է հորը:
Մայիսի 2-ին «որիս բժշկական կենտրոնիցե Ոստիկանության որիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանըª «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածքե մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ինª ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը որիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են որիսի «Սդղի գյոլե կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք£ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Մայիսի 4-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլե կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվե£