Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կվստահվի Արմեն Աշոտյանին, գրում է ՙԻրատես դե ֆակտոն՚:
ՙՏևական ժամանակ է, ինչ ՙանտեր՚ է մնացել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ինչը քաղաքական սարկազմի սիրահարներին առիթ տվեց սրամտելու, թե ազգային անվտանգությանը չորրորդական դեր հատկացնողները լավ էլ հասկացել են, որ իրենց ոչ նման խորհուրդ է պետք, ո¯չ էլ այդ խորհրդի քարտուղար: Բայց դե, ի±նչ երկիրª առանց Ազգային անվտանգության խորհրդի, հույժ կարևոր կառույցի, ինչը, բնականաբար, ղեկավար էլ պիտի ունենա: Եվ ահա, մեր իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, վերևներում որոշում է կայացվել այդ պատասխանատու պաշտոնը վստահելու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Առայժմ հստակեցված չէ ընդամենը շատ նուրբ մի հարցª գործող նախարարը նոր պաշտոնը կստանձնի բուհական ընդունելության քննություններից առա±ջ, թե± հետո:
Նույն աղբյուրը տեղեկացրեց նաև, որ Կ նախարարի աթոռի վրա միշտ էլ աչքը տնկած ՀՅԴ-ն այսօրվանից արդեն ՙձեռուոտ է ընկել՚ª իր շարքերից արժանավոր մի դաշնակցականի «աթոռատերե դարձնելու հույսու!: ՙՈՒ թեև հույսը վերինն է մեռնում, բայց ընկեր դաշնակցականներն այս անգամ ստիպված կփնեն ավելի վաղ հրաժեշտ տալ նախարարական այդքա°ն բաղձալի աթոռին՚,- կատակեց մեր «իրազեկը՚՚,–գրում է թերթը£