Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի արդարադատության նախարարն անհնար է համարել մեկնաբանել Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ միջադեպը

$
0
0

 Անպատժելիությունը, ընդհանրապես, վատ է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` մայիսի 14-ին կառավարության նիստից հետո անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրանի մասնակցությամբ հերթական միջադեպի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու լրագրողների խնդրանքին:

 

Նախարարը հավելել է, թե որոշակի գործի վերաբերյալ արտահայտվելն անհնար է թվում: «Արդարադատության նախարարությունը նախաքննությամբ չի զբաղվում, ուստի ես չեմ կարող այդ գործը մեկնաբանել: Իհարկե, որքան լավ աշխատի քննությունը, այնքան ավելի լավ », - ասել է Մանուկյանը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին  «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Մայիսի 4-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ»։ Մինչդեռ տուժածի հայրը` Գագիկ Զաքարյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ամեն ինչի համար մեղադրել է Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին: Որոշ տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում երևացել են ինքը` Սուրիկ Խաչատրյանը և նրա երկրորդ որդին: Ինչպես հաղորդել է Գագիկ Զաքարյանը, այժմ իր որդին գտնվում է Մոսկվայում, որտեղ նրան վիրահատելու են, քանի որ Երևանում երիտասարդի տեսողությունը չեն կարողացել վերականգնել: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles