ԱՄՆ-ի և Իսրայելի համար շահերն ավելի կարևոր են, քան համամարդկային արժեքները, հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`պատասխանելով այն հարցին, թե հասկանում է արդյոք նա, թե ինչու ԱՄՆ-ը և Իսրայելը չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
ՙՀասկանում եմ, բայց չեմ ընդունում՚,- նշել է նա`ավելացնելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համար ՙշահերն ավելի կարևոր են, քան համամարդկային արժեքները՚: ՙՆրանք առաջնորդվում են իրենց ազգային շահերով, որոնք ենթադրում են ՙչնեղացնել Թուրքիային՚՚,- ասել է նա`հիշեցնելով, որ թե’ Օբաման, լինելով կոնգրեսական, թե’ Իսրայելի ներկայիս նախագահ Ռեուվեն Ռիվլինը, պատգամավոր եղած ժամանակ, ակտիվորեն հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: ՙԴառնալով նախագահներ`նրանք փոխել են լեքսիկոնը՚,- ասել է Սարգսյանը: ՀՀ նախագահը նշել է, որ ցանկացած հանցագործություն, որին չի հաջորդում պատիժը, կրկնվելու հատկություն ունի: