2016 թվականին Հայաստանի ազգային կիրնոմրցանակը կարող է «համալրվել» «Հայոց ցեղասպանության վերաբերյալ լավագույն ֆիլմը» նոր անվանակարգով: Այդ հարցը քննարկվում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս մի շարք ֆիլմեր են նկարահանվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Ազգային կինոկենտրոնի աղբյուրը:
«Հայակ» պարգևները հանձնվում են 15 անվակարգերի գծով` լավագույն լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար, տարվա դեբյուտ, լավագույն ռեժիսոր, օպերատոր, սցենարի հեղինակ, նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն գլխավոր և երկրորդական տղամարդու կնոջ դեր անվանակարգերում, լավագույն արտասահմանյան ֆիլմի համար:
Մինչդեռ 2015 թվականին Հայաստանի ազգային կինոմրցանակաբաշխությունը, ամենայն հավանականությամբ, չի կայանա, քանի որ այս տարի հիմնական ուշադրությունը հատկացվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
2014 թվականին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Հայակ» մրցանակի է արժանացել Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում` Րաֆֆի Աղեկյանի Kinshasa Mboka Te ֆիլմը, լավագույն ռեժիսորներ են ճանաչվել Սերժ Ավետիքյանն ու Ելենա Ֆետիսովան («Փարաջանով»), լավագույն դերասանուհի է ճանաչվել Լյուսի Աբդալիանը («Կաուչո»), լավագույն դերասան` Սերժ Ավետիքյանը («Փարաջանով»):
«Հայկական «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունն անցկացվել է 2012 թվականին: