Թուրքիայի «Բիլքենթ» համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Էսրա Չուհադարը քննադատել է ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցը նշելու Անկարայի որոշումը` դա համարելով մեծ սխալ:
Ինչպես հաղորդում է Arca-ն, պրոֆեսորն ընդգծել է, որ Անկարան ռազմավարական սխալներ է կատարում` մեկը մյուսի հետևից: «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապեց ղարաբաղյան հարցի հետ, ինչն էլ ավելի բարդացրեց իրավիճակը: Այնպիսի տպավորություն է, թե ողբերգությունների մրցույթ է ընթանում, ինչն ավելի է սրում Հայաստանի հետ առկա լարվածությունը: Թուրքիան չկարողացավ առերեսվել պատմական ողբերգության հետ: Սակայն ես հույս ունեմ, որ մենք կսկսենք, հարկադրված կլինենք սկսել: Թուրքիան պետք է անցի դրա միջով», - ասել է Չուհադարը: