Անկարայի նյարդային գործողությունները ցույց են տալիս, որ այնտեղ գերագնահատել են սեփական հնարավորությունները` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանցագործության միջազգային ճանաչման ալիքը կանխարգելելու հարցում: Այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նրա ասելով, Թուրքիան այժմ շոկի վիճակում է: Ընդ որում նա ընդգծել է, որ Անկարան իրականում գիտակցում է իր մեղքը և հասկանում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին միջազգային հանրությունը չի կարող զերծ մնալ տեղի ունեցող իրադարձություններից: Նրա ասելով, Թուրքիան փորձեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից ուշադրություն շեղել, կազմակերպելով Չանաքքալեի մոտ հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, սակայն այդ ջանքերն ապարդյուն էին, քանի որ բազմաթիվ երկրներ, ելնելով բարոյա-էթիկական նորմերից, այդ միջոցառումներին չեն մասնակցելու: