Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ¥EBRD¤ երևանյան գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Դևիսը (Mark Davis): Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է EBRD Հարավային Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան (Bruno Balvanera):
Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Մարկ Դևիսը գործադիր տնօրենի պաշտոն է զբաղեցրել
Goldman Sachs (2010-2012թթ.) և Morgan Stanley (2007-10 թթ) ընկերություններում, զբաղվելով պարտավորությունների կապիտալի շուկայով, կիրառական գործիքներով, պարտքերի պրոբլեմներով և հիմնական ապրանքների համակարգված ֆինանսավորումով:
Դևիսը նշել է, որ EBRD առաջնահերթային ուղղությունները կշարունակեն մնալ ենթակառուցվածքային նախագծերը, գյուղատնտեսությունը, արտահանումների խթանումը, էներգետիկան և արդյունաբերությունը: EBRD կշարունակի ներդրումները նաև հանրապետության բանկային հատվածում: ՙԱյստեղ կա աշխատանքի մեծ դաշտ՚,-ասել է EBRD գրասենյակի նոր ղեկավարը: EBRD տարեկան վարկային պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 100 մլն.եվրո:
EBRD ընդհանուր ներդրումները Հայաստանում արդեն անցել են 656 մլն.եվրոյից և իրականացվել է 120 նախագիծ: 2012 թվականին EBRD Հայաստանում համաձայնագրեր ստորագրեց` 15 ծրագրերով և 94 մլն.եվրո ծավալով: Ամենախոշոր ներդրումների շարքում կարելի է նշել ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանը, Երևանի Մետրոպոլիտենը և Երևաի ջրամատակարարման համակարգի վերականգնումը: