Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տրամաբանական և արդարացված է համարել ԱՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի շահերին դեմ գնալ:
Նա գտնում է, որ որևէ մեկը հանդես չի գա այն բանի օգտին, որպեսզի Հայաստանը դեմ գնա Ռուսաստանին: Ըստ որում, փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել հարցը, թե այդ դեպքում արդյոք Հայաստանի շահերը երկրորդային են:
Նշենք, որ Վարշավա իր այցի ընթացքում Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է հնարավորինս խորացնել ԵՄ հետ համագործակցությունը, բայց`ոչ ի վնաս Ռուսաստանի շահերի:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում էր Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը: Սակայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին: