Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՅԴ. Հնարավոր է` Ժիրայր Սեֆիլյանն ու նրա զինակիցներն ապրիլի 24-ից հետո ազատ արձակվեն

$
0
0

Կա մեծ հավանականություն, որ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը և նրա ընկերներն ապրիլի 24-ից հետո ազատ կարձակվեն, այսինքն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներից հետո: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

Նրա ասելով, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների ձերբակալության և  կալանավորուման հանգեցրեցին ապրիլի 24-ին քաղաքացիական անհնազանդության և իշխանափոխության անհրաժեշտության վերաբերյալ նրանց հայտարարությունները: «Իրավապահ մարմինները կանխեցին ապրիլի 24-ի անցանկալի սցենարները, երբ Երևան են ժամանելու բարձրաստիճան օտարերկրյա հյուրեր: Մեզ համար ակնհայտ էր, որ գործը դրանով չի ավարտվի: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Սեֆիլյանն ու իր զինակիցները կանխամտածված իրավիճակը տանում էին նման ավարտի` ձերբակալության և կալանավորման: Ինձ թվում է, որ ապրիլի 24-ից հետո կալանքի հիմքերը կվերանան, և Հիմնադիր խորհրդարանի բոլոր կալանավորված անդամներն ազատ կարձակվեն», - ենթադրություն է հայտնել Ռուստամյանը:

 

Նա հավելել է, որ Հիմնադիր խորհրդարանն իր քաղաքական պայքարը կարող է շարունակել, սակայն ապրիլի 24-ի վրա կենտրոնանալը պարտադիր չէ, քանի որ այդ օրը Հայաստանում կլինեն միջազգային պատվիրակություններ, և հնարավոր են Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային առնչվող  բազմաթիվ շահարկումներ:

 

Հիշեցնենք, որ Սեֆիլյանին և նրա զինակիցներին ապրիլի 9-ին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների ձախողման փորձի համար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles