Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՊՆ. Եթե Հայաստանն իրեն պահի այնպես, ինչպես` Ադրբեջանը, կսկսվեն լայնամասշտաբ պատերազմական գործողություններ

$
0
0

 Չնայած ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրմանը` առայժմ առաջնագծում պահեստային ստորաբաժանումներ ներգրավելու անհրաժեշտություն չկա: Ապրիլի 10-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով Արցախյան պատերազմի վետերանների` մինչև ապրիլի 24-ը մարտական հերթապահություն ստանձնելու առաջարկությունը:

 

Նրա ասելով, հայկական ստորաբաժանումները գերազանց են կատարում իրենց առաջադրված խնդիրները, և առայժմ նման անհրաժեշտություն չկա: « Կարևոր միջազգային իրադարձություններից, հայկական տոներից  առաջ ադրբեջանական կողմը սադրանքներ է ձեռնարկում, սակայն հայկական կողմն արդեն վարժվել է դրանց և արժանի պատասխան է տալիս», - նշել է նա: Մամուլի քարտուղարն ընդսմին նշել է, որ եթե Հայաստանն իրեն պահի այնպես, ինչպես` Ադրբեջանը, կսկսվեն լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Հովհաննիսյանը նշել է, որ սահմանների լարվածությունն անդրադառնում է նաև զինված ուժերի հոգեբանական վիճակի վրա, ինչով նա պայմանավորել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող բազմաթիվ միջադեպերը: Նա ընդսմին նշել է, որ միջադեպերի վիճակագրությունում անկում է դիտվում:

 

Մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին անվճար բուժօգնության հարցերին: «Բոլոր այն զինվորները, ովքեր ծառայում են կամ արդեն զորացրվել են, անհրաժեշտ բուժօգնություն են ստանում երկրի տարածքում, սակայն, քանի որ տարեկան 1-4  զինվոր արտասահմանում բուժման կարիք ունի, ապա ՊՆ նրանց օգնում է` իր հնարավորությունների սահմաններում», - նշել է նա: Հովհաննիսյանը նաև նշել է, թե, չնայած այն հանգամանքին, որ օրենսդրությունն արտասահմանում զինվորների բուժման ֆինանսավորում չի նախատեսում, ՊՆ-ն երբեմն բացառություն է անում:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ նախկին զինծառայող Գևորգ Եղիազարյանը, ով բանակում ծառայության ընթացքում լրջորեն տուժել էր թշնամու գնդակից և միայն հրաշքով էր փրկվել, ֆինանսական աջակցության կարիք ունի` արտասահմանում բուժումը շարունակելու համար: ՀՀ պաշտպանության նախարարության օգնության շնորհիվ Գևորգը վիրավորվելուց անմիջապես հետո ուղարկվել էր Իսրայել, որտեղ առաջին փուլում անհրաժեշտ բուժում էր ստացել, սակայն հայրենիք վերադառնալուց հետո նրա առողջական վիճակը վատացել է: Նրան հարկավոր է ևս մեկ, ավելի բարդ բուժընթաց անցնել Իսրայելում, ինչի համար անհրաժեշտ միջոցներ Գևորգի ընտանիքը չուներ: ՊՆ արդեն հայտարարել է, որ այլևս չի կարող օգնել Գևորգին, սակայն ստեղծվել են նախաձեռնող խմբեր, որոնք զբաղվում են միջոցների հանգանակությամբ: Գևորգի բուժման համար  փող փոխանցելու համար բացվել են հատուկ բանկային հաշիվներ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles