Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline Smart սմարթֆոնները կրկին վաճառքում են

$
0
0

Beeline-ը հայտարարում է Beeline Smart սմարթֆոնների վաճառքները վերսկսելու մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, սմարթֆոնը կարելի է ձեռք բերել  Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում 33900 դրամով: Սմարթֆոնի գնորդներին երկու ամիս ժամկետով տրամադրվում է Beeline Premium անսահմանափակ ինտերնետի հնարավորություն 512 կբ/վրկ արագությամբ: Սմարթֆոնը ձեռք բերած առաջին հարյուր գնորդներն անվճար ստացան Beeline «գեղեցիկ» համարներ: Ապրիլի 6-ին ժ. 20:00-22:00-ն նաև խաղարկվեց մրցանակ այն գնորդների միջև, ովքեր կատարեցին գնում «Հյուսիսային պողոտա» վաճառքի և սպասարկման գրասենյակում։  Շահող մասնակիցն ստացավ Beeline Smart սմարթֆոն և մեկ տարի ժամկետով անվճար բաժանորդագրություն Beeline անսահմանափակ ինտերնետին: 

 

«Նախորդ տարվա դեկտեմբերին Beeline Smart սմարթֆոնը Հայաստանում ամենավաճառվող սմարթֆոնների ցանկում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` երկու անգամ գերազանցելով մոտակա մրցակցին: Սմարթֆոնների նոր խմբաքանակի վաճառքների մեկնարկի մասին մենք հայտարարել ենք ավելի վաղ, և, ինչպես տեսնում եք, այն նախկինի նման մեծ պահանջարկ ունի: Սա պայմանավորված է սմարթֆոնի գերազանց հատկանիշներով, գրավիչ ձևավորմամբ, մատչելի գնով և անվճար ինտերնետով, որը մենք տրամադրում ենք բոլոր գնորդներին: Մենք խորհուրդ ենք տալիս Beeline Smart սմարթֆոնը որպես արդյունավետ ու մատչելի լուծում, որը բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել մեր պարզ և հարմար ծառայությունների ամենալայն շրջանակից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 

«Անսահմանափակ Ինտերնետ Premium» (Պրեմիում) ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով www.beeline.am կայք:

 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind»,«Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles