Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքական սինոդի վանահայրերին, որոնք առաջիկա կիրակի Սուրբ Պետրոսի տաճարում Սրբազան հոր հետ միասին պատարագ են մատուցելու ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոսը նշել է, որ երկու հազար տարվա պատմություն ունեցող հայ ժողովուրդը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը և պահպանում է հոգևոր և մշակութային հիանալի ժառանգություն, միաժամանակ օժտված է բազմաթիվ հետապնդումներից և փորձություններից վեր հառնելու ունակությամբ:
Պապն ընդգծել է, որ հայ ժողովրդի տառապանքները, որոշակի իմաստով, Հիսուս Քրիստոսի տառապանքի շարունակությունն են, սակայն այդ տառապանքներում արդեն կա Հարության ծիլ: Հռոմի պապը եպիսկոպոսներին մաղթել է այնպես դաստիարակել աշխարհականներին, որպեսզի նրանք կարողանան նոր աչքերով ընթերցել սեփական պատմությունը, օրեցօր մոտենալով այն ըմբռնմանը, որ դա ոչ միայն Քրիստոսի համար տառապող ժողովուրդ է, այլ, նախևառաջ, Նրանում հարություն առած ժողովուրդ: