Ապրիլի 7-ին Ադրբեջանում կայացել է դեկտեմբերի 26-ին հակամարտ զորքերի շփման գիծը հատած հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի քրեական գործով նախնական դատական նիստը։
Դատավոր Էլբեյ Ալահվերդիեւի նախագահությամբ կայացած նիստում ելույթ է ունեցել պետական մեղադրող Անար Միրքիշեւը: Նա նշել է, որ նախաքննության ժամանակ «ոչ մի իրավախախտում չի գրանցվել»։
Այնուհետեւ խոսք է տրամադրվել մեղադրյալ Բաղդասարյանին, ով հայտարարել է, թե ոչ մի դժգոհություն չունի։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դատական քննությունը նշանակվել է ապրիլի 13-ին։ Որոշում է կայացվել դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին: Հայ ռազմագերու շահերը պաշտպանում է փաստաբան Ռամիզ Աբդուլլաեւը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային ծառայող Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, Բաղդասարյանն աչքի էր ընկել անկարգապահ վարքով, ինչի արդյունքում քրեական հետապնդման էր ենթարկվել: Փրկվելով արդարադատությունցի` Բաղդասարյանը փախել է Ադրբեջան, որտեղ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱՀ ՔՕ 29,120.2.7, 29,120.2.12 и 29,282.2 հոդվածների հատկանիշներով: