Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Աղբյուր. 25 երկիր արդեն հաստատել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին` առաջին երեք անձանցից մեկի մակարդակով իր մասնակցությունը

$
0
0

25 երկիր արդեն հաստատել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին` առաջին երեք անձանցից մեկի մակարդակով իր մասնակցությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է պետական ապարատի բարձրաստիճան աղբյուրը:

 

Աղբյուրի համաձայն, ևս 20 երկիր նույնպես հաստատել է իր մասնակցությունը հիշատակի միջոցառումներին, սակայն, դեռ չեն նշել, թե ինչ մակարդակով են ներկայացված լինելու Երևանում:

 

Բացի այդ, հայտնել է նա, ապրիլի 22-23-ը Երևանում կայանալիք ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ համաշխարհային խորհրդաժողովում ելույթ կունենա Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Ընդհանուր առմամբ, նշել է աղբյուրը, այդ օրերին Հայաստանում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառումներին կմասնակցի ավելի քան 600 օտարերկրյա հյուր:

 

Ինչպես նաև, նշել է աղբյուրը, ապրիլի 23-ին`19:15-ին, աշխարհի բոլոր խոշոր հայկական եկեղեցիների զանգերը կղողանջեն 100 անգամ: ՙՀայկական եկեղեցիների այդ նախաձեռնությանը միացել են լեհական, գերմանական, մի շարք ռուսական, ֆրանսիական, իսպանական, լիբանանյան եկեղեցիներ: Ապրիլի 24-ի առավոտյան ՙԾիծառնակաբերդ՚ հուշահամալիրում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, որին կմասնակցեն տարբեր երկրների բոլոր պատվիրակությունները՚,-ամփոփել է աղբյուրը:

 

Նշենք, որ Ֆրանսիան, Ռուսաստանը և Կիպրոսն արդեն  հայտարարել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին առաջին անձի մակարդակով մասնակցության մասին: ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, Մինսկը նույնպես Երևանում ներկայացված կլինի բարձր մակարդակով: Այդ օրերին Երևան կժամանեն նաև Եվրոպական ժողովրդական կուսակցնության նախագահ Ժոզեֆ Դոլը, ԵԽԽՎ ղեկավար Էն Բրասերը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

 

Չեխիայի դեսպան Պյոտր Միկիսկան ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել էր, որ Չեխիան Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկայացված կլինի պետության երրորդ անձի մակարդակով:

 

Շվեյցարիան, որն, ի դեպ, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և նույնիսկ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել, կսահմանափակվի Երևանում իր դեսպանի ներկայությամբ:

 

Լոնդոնը կներկայացնեն Հայ-բրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական կողմի համանախագահ  Ջոն Ուիթինգդեյլը և Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարտրեսը:

 

Նշենք, որ Ավստրալիան ապրիլի 24-ին պաշտոնական ներկայացուցիչ չի ուղարկի Հայաստան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Ավելի վաղ համանման հայտարարությամբ հանդես էր եկել Նորվեգիան:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles