Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

$
0
0

ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը ճանաչել է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:

Նահանգի օրենսդիր մարմնի կողմից ընդունված բանաձևով ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հայտնում է asbarez.com-ը: ՙՀավայի նահանգի Սենատը, ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, միջազգային հանրությանը կոչ է անում երբեք չմոռանալ մարդկության դեմ այդ հանցագործությունը՚,- ասվում է բանաձևում:

Հավային դարձավ ԱՄՆ 50 նահանգից 45-րդը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:  Չնայած դրան և ԱՄՆ գրեթե բոլոր նախագահների`Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայկական համայնքին տրված նախընտրական խոստումներին, Վաշինգտոնը հրաժարվում է ճանաչել այդ փաստը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 24 երկիր: Շվեյցարիան և Սլովակիան Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ բանաձևեր են ընդունել: Ֆրանսիայի խորհրդարանը համանման բանաձև է քննարկում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհրդարանը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles