Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՅԴ ներկայացված չի լինի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում

$
0
0

ՀՅԴ ներկայացված չի լինի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում: Այդ մասին ասվում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի բաց նամակում` ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

 

Իր նամակում դաշնակցականը շնորհակալություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ՀՅԴ խմբակցությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու վերաբերյալ վարչապետի առաջարկության համար, սակայն նշել է, որ կուսակցությունն այս պահին ձեռնպահ է մնում թեկնածու առաջադրելուց: «Գերակա խնդիր համարելով կոռուպցիայի դեմ համակարգային և ամբողջական պայքարը, մենք տարբեր առիթներով ներկայացրել ենք հանրային վստահությունն ապահովող, անկախությունը երաշխավորող հակակոռուպցիոն մարմնի ձևավորման առաջարկություններ, որոնք անտեսվել են», - նշել է Ռուստամյանը:

 

Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ մարմինը կգլխավորի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Համապատասխան որոշում է կայացվել փետրվարի 19-ին կառավարության նիստում: Կառույցի կազմում կընդգրկվեն կառավարության անդամներ Դավիթ Հարությունյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովհաննես Մանուկյանը, Գևորգ Կոստանյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը, ինչպես նաև մեկական ներկայացուցիչ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններից և համայնքային միություններից, և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ: Խորհրդարանական ուժերից միայն ԲՀԿ-ն է ցանկություն հայտնել աշխատելու նորաստեղծ խորհրդում: Ուշագրավ է, որ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը վստահվել է ամենամեծ կարողության տեր պետական պաշտոնյաների` եկամուտների և գույքի մասին վերջին հայտարարագրերի տվյալներով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles