Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ապրիլի 22-ին Ադամ Շիֆն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեկ ժամ շարունակ կընթերցի Հայոց ցեղասպանության զոհերի անունները

$
0
0

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ ապրիլի 22-ին Ներկայացուցիչների պալատում մեկ ժամ շարունակ կընթերցի Հայոց ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի մի մասի անունները:

 

Շիֆն ընդսմին դիմել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ խնդրելով Ցեղասպանության ժամանակ զոհ գնացած իրենց ընտանիքի անդամների անուններն իրեն ուղարկել https://docs.google.com/forms/d/1mig8GYxDyDTbqqLopIDFwgCYj6UyPBIDXBesl8uy2lM/vi ewform հասցեով` ապրիլի 22-ին ընթերցվելիք ցուցակում ներառելու համար:

 

Կոնգրեսականը նշել է, որ մեկ ժամում ինքը կարող է կարդալ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած ոչ մեծ խումբ մարդկանց անունները: «Ավելի քան 1,5 մլն մարդու անուն կարդալու համար կպահանջվեն շատ շաբաթներ, եւ ես հույս ունեմ, որ զոհերի անունների ընթերցումը կօգնի ուշադրություն հրավիրել հանցագործության չափերի վրա», - նշել է Շիֆը, հաղորդում է Asbarez.com-ը: Նա նաև հավելել է, որ նրանցից յուրաքանչյուրի կյանքն անգին է: Կոնգրեսականը նշել է, որ մեկ ժամվա ընթացքում կձգտի ընթերցել հնարավորինս շատ անուններ:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ Շիֆին էին միացել 40 կոնգրեսականներ` Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի գործում: Նրանք Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև էին ներկայացրել ԱՄՆ Կնոգրես: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության և արդարության մասին» բանաձևը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը` Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի և հետևանքների լիակատար ճանաչման հիման վրա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles