Հիմնադիր խորհրդարանը Երևան-Գյումրի ավտոերթ է անցկացնում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում: Ավտոերթի նպատակն իրենց գյումրեցի կողմնակիցների հետ հանդիպելն է: Ուշագրավ է, որ դեպի Գյումրի նախորդ ավտոերթը ձախողել էին տեղի քրեական հեղինակությունները:
Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում` Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեիֆլյանը, հունվարի 31-ին Բերձորի մատույցներում դաժան ծեծի էին ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից: Դրանով իսկ ղարաբաղցի ոստիկանները փորձեցին խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում ավտեթի անցկացումն Արցախում: