Բուլղարիայի մշակույթի, արվեստի և գիտության 100 հայտնի գործիչ դիմել է երկրի ղեկավարությանը`Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, գրում է բուլղարական ՙԴումա՚ թերթը:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. ՙԵթե մենք իրականում ցանկանում ենք քաղաքակիրթ Եվրոպայի մաս դառնալ, պետք է պաշտոնապես կիսենք հայ ժողովրդի ցավը՚: