Հայաստանի խորհրդարանական ուժերը, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից, չեն աջակցում Հիմնադիր խորհրդարանի` իշխանափոխությանն ուղղված գործողություններին և հայտարարություններին, որոնք ուղղված են իշխանափոխության նպատակով զանգվածային ակցիաների անցկացմանը, սկսած ապրիլի 24-ից:
Ինչպես ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետ որևէ ներքաղաքական ամբիզիաներ կապելն անընդունելի է: «Դա լավագույն նվերը կլինի Թուրքիային, որը մենք կարող են անել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Նման բան, պարզապես, չի կարելի թույլ տալ: Այս օրերին Հայաստան կժամանեն աշխարհի գրեթե բոլոր երկրների ներկայացուցչական պատվիրակությունները, և բողոքի որևէ ակցիաների անցկացումը, պարզապես, կխայտառակի մեր երկիրը»,-հայտարարել է նա, կոչ անելով ձեռնպահ մնալ նման գործողություններից:
Միևնույն ժամանակ, Ռուստամյանն ընդգծել է, որ ՀՅԴ-ն ոչ մի պարագայում չի համագործակցի ՀԽ հետ, քանի որ դաշնակցակաները ոչ մի ընդհանուր բան չեն կարող ունենալ մի քաղաքական ուժի հետ, որի գործողություններն ուղղված են հայ ժողովրդի ազգային միասնության մասնատմանը: Նա քաղաքական ուժերին կոչ է արել ազդել ՀԽ վրա, որպեսզի նրա անդամներին թույլ չտալ իրագործելու այդ ծրագիրը, իսկ Հայաստանի իշխանություններին`որպեսզի անցանկալի իրավիճակի զարգացումը կանխելու համար ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցներ: «Աշխարհի երկրների քրեական օրենսդրություններում նման դեպքերի համար նախատեսված են համապատասխան հոդվածներ»,-հայտարարել է Ռուստամյանը:
Իր հերթին, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարել է, որ ՀԽ գործողություններում որևէ քաղաքական բաղադրիչ չկա: Նա ՀԽ անդամներին կոչ է արել ակցիաներն անցկացնել ապրիլի 24-ից հետո, և ոչ մի պարագայում դրա մեջ չխառնել Լեռնային Ղարաբաղը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ վստահություն է հայտնել, որ ՀԽ անդամներն ապրիլի 24-ին կփոխեն և չեղյալ կհամարեն իրենց պլանները: «Իսկ եթե ոչ, ապա նրանց գործողությունները թող ժողովուրդը գնահատի»,-եզրափակել է Բաղդասարյանը:
Նշենք, որ ապրիլի 24-ին «Հիմնադրի խորհրդարանը» Երևանում կսկսի բողոքի շուրօրյա ակցիաները: ՀԽ չի խոչընդոտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ակցիաները կմեկնարկեն օրվա երկրորդ կեսին և կկրեն շուրջօրյա և անժամկետ բնույթ: