Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից հրաժարվել` կնշանակի հրաժարվել պետության ապագայի մասին մտածելուց: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և դա շատ բան է նշանակում: Նա մեզ աջակցում է գլոբալ առումով», - պարզաբանել է նախարարը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը` նախարարն ընդգծել է, որ դրանով իսկ Ադրբեջանը փորձում է լուծել քաղաքական և տնտեսական խնդիրներ, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննադատության էր ենթնարկել Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի փաստը, ընդգծելով, որ դա հարուցում է հայկական կողմի մտահոգությունը: «Մեզ անհանգստացնում է ոչ այնքան Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի բուն փաստը, որքան` այն, որ առաջնագծում հայ զինվորներնը գիտակցում են, որ իրենց փորձում են ոչնչացնել ռուսական զենքով», - հայտարարել էր նախագահը: