Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բարաք Օբամա. Դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձըև առաջընթացի հասնելու Հայաստանի ցանկությունը նոր խթան կհաղորդեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին

$
0
0

 Վերջերս դեսպան Ջեյմս Ուորլիքի նշանակումն ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի պաշտոնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում հակամարտության կողմերին օգնելու ԱՄՆ պատրաստակամության լուրջ ազդանշան է: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում: 

ՙՈւզում եմ Ձեզ հայտնել, որ Ուորլիքը` որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը: Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձըև առաջընթացի հասնելու Ձեր պետության ցանկությունը նոր խթան կհաղորդեն համանախագահների գործունեությանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՚,- նշվում է Օբամայի ուղերձում: 

ԱՄՆ նախագահը հայ գործընկերոջը կոչ է արել նաև առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները, համանախագահների ժամանակն ու հնարավորությունները` դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց: Փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն հստակեցված են, ինչի առնչությամբ, ԱՄՆ նախագահի կարծիքով, արդեն ժամանակն է նոր ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles