Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը վերջինիս զարգացմանը և ինքնիշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր է հարուցել, գտնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գծով տնօրեն

$
0
0

 ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը վերջինիս զարգացմանը և ինքնիշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր է հարուցել, այսօր ՙՀայաստանի նոր ընտրությունը. Տնտեսական և քաղաքական ապագայի սցենարներ՚ կլոր սեղանի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գծով տնօրեն Ջանան Աթիլգանը: 

ՙՄեզ համար անսպասելի էր Մաքսային միությանն անդամակցելոի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, քանի որ ոչ մի բան իրադարձությունների նման շրջադարձ չէր կանխագուշակում: Ավելին, իրադարձություններն այնպես էին զարգանում, որ դրանց տրամաբանական ավարտը պետք է Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հանդիսանար: Այսօր արդեն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ընդունված որոշման համատեքստում նոր հարցեր են ծագում, թե ինչպես Է այսուհետև զարգանալու Հայաստանը, ինչ հեռանկարներ են ուրվագծվում`վերջինիս ինքնիշխանության ապահովման առումով՚,- ասել է Աթիլգանը:

Միաժամանակ, Հիմնադրամի տարածաշրջանային տնօրենի խոսքով, հիշյալ կառույցը, եվրոպական մյուս կազմակերպությունների հետ միասին, շարունակելու է իր ներդրումն ունենալՀայաստանի և ԵՄ մերձեցման գործում: ՙՄեր գործունեության գերակա ուղղություններն են`կառավարման համակարգի թափանցիկության ապահովումը, Հայաստանում քաղաքացիական ուժեղ հասարակության ձևավորումը, ԵՄ հետ հայ հասարակության և իշխանության երկխոսության խթանումը՚,- ամփոփել է Աթիլգանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles