Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Աղբյուրներ. ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚ ԲԲԸ վարչության նախագահը և ՀՀ նախագահը կքննարկեն ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ պարտքերի վերաձևակերպման հարցը

$
0
0

 Մոտ ժամանակներս Հայաստան կայցելի ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚ ԲԲԸ վարչության նախագահ Բորիս Կովալչուկը: 
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքի աղբյուրները, Երևանում Կովալչուկը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նույն աղբյուրների համաձայն, հանդիպման հիմնական նպատակը ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ պարտքերի վերաձևակերպման հարցը կլինի, ինչը թույլ կտա վաճառքի հանել ընկերությունը:

Նշենք, ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ արտաքին պարտքը կազմում է $200 մլն, ներքին պարտքը`16 մլրդ դրամ: 
Միաժամանակ հայկական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՙՀայաստանի էլեկտրական ցանցերը՚ ձեռք է բերել ՙՏաշիր գրուպ՚ ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: 

ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ն ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚ ԲԲԸ 100% դուստր ընկերությունն է: ՀԷՑ-ը Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման բացառիկ լիցենզիա ունի: Ընկերությունն սպասարկում է 967 հազար սպառողի: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles