Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Անկարան Եվրախորհրդարանին մեղադրել է 1915 թվականի իրադարձությունները միակողմանիորեն գնահատելու մեջ

$
0
0

«Օսմանյան պետության բոլոր ժողովուրդների համար այդ ծանր տարիներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը պարունակում է միակողմանի դիրքորոշում և արդարության սելեկտիվ վերաբերմունք»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թաբժու Բիլգիչը:

 

Եվրախորդաարանի կողմից մարտի 12-ին ընդունված` «Մարդու իրավունքները և դեմոկրատիան 2013 թվականին» խորագրով զեկույցում օգտագործված են արտահայտություններ, որոնք ոչ մի կապ չունեն 1915 թվականի իրադարձությունների պատմական իրողության հետ, չունենալով նաև իրավաբանական հիմքեր»,-նշել է գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդոմ է «Անադոլու» գործակալությունը:

 

Նրա խոսքով, այդ քայլերը խարխլում են հարաբերությունները Թուրքիայի և Եվրախորհրդարանի միջև, միաժամանակ թուրքերի ու հայերի համար դժվարացնելով միասնական ապագա ստեղծելու հնարավորությունը:

 

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Եվրախորհրդարանը ԵՄ անդամ բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ կառույցներին` ցեղասպանությունը ճանաչելու գործում: Նշված ձևակերպումները տեղ են գտել Եվրախորհրդարանի` «Մարդու իրավունքները և դեմոկրատիան 2013 թվականին» խորագրով զեկույցում, որն ընդունվել է մարտի 12-ին, Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում: Զեկույցում նշվում է նաև կրոնական փոքրամասնությունների պրոբլեմը Մերձավոր Արևելքում, որտեղ կրոնական փոքրամասնությունների շարքում նշվում են նաև հայերը: Եվրախորհրդարանը ԵՄ անդամ-երկրներին կոչ է անում երաշխավորել, որպեսզի կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես, մերձավոր Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները (այդ թվում կաթոլիկները, ուղղափառ հայերը և այլն), եզդիները, ինչպես նաև մահմեդական փոքրամասնություններն Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից ենթարկվում են մշտական հալածանքների: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles