Հոկտեմբերի 4-ին կկայա Մարինե Զաքարյանի ՙՓասիանների որսորդը՚ կարճամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան: Հիշեցնենք, որ այս տարի ֆիլմն արժանացել է Հայաստանի ազգային կինոմրցանակի` ՙԼավագույն դեբյուտ՚ անվանակարգում:
Տասնչորսամյա համառ և մեծամիտ Հայկը երազում է փասիաններ որսալ և երկար ժամանակ փորձում է այդ նպատակով տիրանալ հոր հրացանին: Արդեն անտառում Հայկը հասկանում է, որ փասիանների որսի շրջանը չէ, և ինքն էլ հրացանն օգտագործել չի կարողանում: Իսկ մութն ընկնելուն պես գեղատեսիլ աշնանային անտառը վերածվում է սառը և սարսափելի լաբիրինթոսի, որտեղից խիզախ պատանին փորձում է ելք գտնել ... Սակայն նրան հաջողվում է ձեռք բերել մի երկու հրաշալի փասիան և, հնարավոր է, շատ կարևոր էլի ինչ-որ բան:
ՙՓասիանների որսորդը՚ նկարահանվել է Ուիլիամ Սարոյանի պատվածքի հիման վրա: Ֆիլմում նկարահանվել են Սամվել Վարդանյանը, Աշոտ Ադամյանը, Անի Գալստյանը, Նարինե Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը, Կարեն Ջանիբեկյանը: