Մարտի 5-ին` ժամը 15.00-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը։
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, համագումարի ժամանակ քննարկվելու է ԲՀԿ նոր նախագահի հարցը, քանի որ Գագիկ Ծառուկյանը նշանակվելու է կուսակցության պատվավոր նախագահ: Կուսակցության նոր նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների թվում նշվում են Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը:
Միաժամանակ ԲՀԿ-ից պատգամավոր Վահան Բաբայանը նախօրեին ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ ԲՀԿ կողմից ընդունված որոշումներն անսպասելի կլինեն և որևէ ընդհանրություն չեն ունենա այն լուրերի հետ, որոնք ներկայումս շրջանառվում են քաղաքական դաշտում ԲՀԿ-ում տիրող իրավիճակի առնչությամբ: