Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդուարդ Շարմազանով. ՀՀ խորհրդարանն արդեն առաջին քայլը կատարել է թուրքական ժխտողականության դեմ պայքարում

$
0
0

 Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ողջ հայ ժողովուրդը, խորհրդարանական բոլոր ուժերը, բոլոր կառույցները պետք է համախմբված ուժերով պայքարեն Անկարայի ժխտողական քաղաքականության դեմ: Այդ մասին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարել փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:  

Նա ընդգծել է, որ թուրքական ժխտողականության դեմ ՀՀ խորհրդարանի քաղաքական ուժերի համախմբման սկիզբը ՙՕսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին՚ համատեղ մշակված հայտարարության նախագիծն է: Միասին մենք պետք է ոչ ասենք ցեղասպանություններին, ժխտողականությանը՚,- հայտարարել է Շարմազանովը: Նա կրկին Թուրքիային կոչ է արել Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փոխխոսնակը նաև հիշեցրել է, որ Հայաստանը, չնայած անցյալի վերքերին, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու նպատակով ձեռք մեկնեց, որին Անկարան պատասխանեց ժխտողական քաղաքականությամբ և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտության`հօգուտ Ադրբեջանի լուծմամբ պայմանավորելով: ՙՂարաբաղյան հակամարտությունը որևէ ընդհանրություն չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է Ղարաբաղի ժողովուրդը որոշի՚,- ամփոփել է Շարմազանովը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles