Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Զաման». Թուրքիան հրաժարվել է Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի հանդիսավոր տոնակատարությունից

$
0
0

Թուրքիան հրաժարվել է Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի  100-րդ տարեդարձի հանդիսավոր տոնակատարության գաղափարից, հաղորդում է «Զամանը»` վկայակոչելով կառավարող շրջանակների աղբյուրները: Ինչպես հայտնի է, Անկարան նախատեսում էր Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-րդ տարեդարձը նշել ապրիլի 24-ին, երբ հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ առնչությամբ Անկարան հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու հրավեր էր ուղարկել 102 պետությունների ղեկավարների, այդ թվում` Հայաստանի ղեկավարին:

 

Ըստ թուրքական պարբերականի, Գալիպոլիի  մոտ հաղթանակի հանդիսավոր տոնակատարության գաղափարից հրաժարվելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ պետությունների ղեկավարները մերժել են այդ հանդիսություններին մասնակցելու հրավերը: Նրանք իրենց մերժումը պատճառաբանել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու մտադրությամբ և Գալիպոլիի մոտ Թուրքիայի հաղթանակի պատվին հանդիսություններին ներկայությամբ Երևանին վիրավորելու ցանկության բացակայությամբ: Ըստ պարբերականի, Անկարայի հրավերն ընդունել է ընդամենը հինգ պետության ղեկավար: Ընդ որում` չի հաղորդվում, թե հատկապես որ պետությունների: Նշենք, սակայն, որ պաշտոնական Անկարան առայժմ Գալիպոլիի մոտ հաղթանակի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի արել: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles