Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը և մաեստրո Անդրես Մուստոնենը հանդես կգան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգով

$
0
0

Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը և մաեստրո Անդրես Մուստոնենը (ջութակ, Էստոնիա) հանդես կգան համերգով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» նախագծի շրջանակում:

 

Ինչպես հաղորդում է asbarez.com-ը, համերգը կկայանա մարտի 5-ին Երուսաղեմի «Հենրի Քրաուն» համերգասրահում: Համերգի ծրագրում ներառված են Կոմիտասի (հատված «Պատարագից»), Ստեփան Ռոստոմյանի (4-րդ սիմֆոնիա), Արամ Խաչատրյանի (ադաջիո «Սպարտակ» բալետից) և Լյուդվիգ վան Բեթհովենի (3-րդ սիմֆոնիա, Eroica) ստեղծագործությունները: Անդրես Մուստոնենը հանդես կգա որպես խմբավար և մենակատար:

Առաջիկա համերգը միակը չէ «Քեզ հետ, Հայաստան» նախագծի շրջանակում: Մայիսի 26-ին Նյու Յորքի «Քարնեգի հոլում» նույն նախագծի շրջանակում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, «Շանհայ քառյակը», Հայաստանի «Հովեր»  պետական կամերային երգչախումբը և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles