Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ադրբեջանը փորձում է ուշադրություն շեղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքներից

$
0
0

Բարի մտադրությունների առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները միանգամայն կարող են հաջող ավարտվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԱՊԱ-ի հետ հարցազրույցում:

 

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդսմին առիթը բաց չի թողել` Հայաստանին մեղադրելու ոչ կառուցողական դիքրորոշման համար:

 

«Համանախագահների տարածաշրջան այցի ժամանակ Ադրբեջանը վերստին լուրջ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել, և այդ փաստն ընդունել են հենց համանախագահները: Չնայած հաշտության մեծ համաձայնագրի նախագծի մշակմանն անհապաղ ձեռնամուխ լինելու համանախագահների կոչին` հայկական կողմից դրան համարժեք պատասխան չի հետևել: Տեսնելով, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, Հայաստանը միտումնավոր կերպով անցել է վերապահումների և սադրանքների», - նշել է Հաջիևը:

 

Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ Ադրբեջանի և ԼՂՀ ԶՈՒ շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածությունը սադրիչ ծրագրերի բաղադրիչ մասն է, որոնց նպատակը հաշտության համաձայնագրից ուշադրություն շեղելն է:

 

Արտաքին քաղաքական գերատեսչիության ներկայացուցիչը դժգոհ է նաև այն հանգամանքից, որ Հայաստանի արտգործնախարարը Մինսկի միջնորդների հետ հանդիպմանը նշել է բանակցային գործընթացում Արցախի ներգրավման անհրաժեշտությունը:

 

«Խոսելով երկխոսություն և վստահություն հաստատելու կարևորության մասին` համանախագահները չպետք է մոռանան հայ և ադրբեջանցի հասարակությունների միջև երկխոսություն հաստատելու հարցի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած լուրջ առաջարկությունները: Ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում անկեղծորեն պետք է նշվի, թե որ կողմն է ագրեսոր և օկուպանտ, և ով է խախտում բանակցային գործընթացը: Շահարկման մարտավարությունից Հայաստանի հրաժարվելու համար հարկավոր են գործուն, պարտադրող միջոցառումներ` ընդհուպ պատժամիջոցները», -  ընդգծել է նա:

 

Միևնույն ժամանակ, մեկնաբանելով լարվածության սրումը շփման գծում, Հաջիևը նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտումը ոչ թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հայկական զորքերի ներկայության պատճառն է, այլ` հետևանքը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles