Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թուրքիայի ԱԳՆ անունից հանդես են գալիս աղբյուրները. Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը սխալ և անհաջող քայլ է

$
0
0

 Հայաստանը երբեք անկեղծություն չի դրսևորել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է «Թրենդը»« այդ մասին թուրքական «Հյուրրիեթ» թերթին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

 

Աղբյուրը նաև դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները հետ կանչելը: «Դա սխալ և անհաջող քայլ է», - ասել է նա:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

 

«Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը», - ասվում է նամակում: Փաստաթղթերն ստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles