Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հերթական սոցիալական ծրագիրը`ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների անձնական ներդրման արդյունքում

$
0
0

 Սահմանամերձ Վերին ճամբարակի մանկապարտեզը տարիներ շարունակ ջեռուցվել է վառելափայտով: Իսկ անցյալ տարի տեղում փորձել են տարածքը տաքացնել էլեկտրաէներգիայով: Այդ տարբերակը ևս արդյունավետության տեսանկյունից իրեն չի արդարացրել:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, հավատարիմ մնալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մոդելին և պատասխանատու արժեհամակարգին`Տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակիցներն, իրենց անձնական ներդրման միջոցով, ջեռուցման համակարգ են անցկացրել մանկապարտեզի հսկայական մասնաշենքի կրտսեր խմբի հարկաբաժնում: Նույն թիմի աջակցությամբ, առաջին հարկի խոհանոցում տեղադրվել են 500 լ տարողությամբ ջրի բաք և պոմպ: Դա թույլ կտա  մանկապարտեզն ապահովել ոչ միայն սառը, այլև  տաք ջրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների միասնական նվիրման արդյուքնում, Վերին ճամբարակի մանկապարտեզի ջեռուցման գործընթացն այլևս կախված չի լինի բնության քմահաճույքներից, սաներն ու դաստիարակները կմոռանան ժամանակին եղած անհարմարության հետևանքները` ծխի ներհոսքը և արդյունավետության տեսակետից չարդարացված ջերմարձակումը: Ակնհայտ կլինեն նաև հասարակության հանդեպ հոգատար այս մոտեցման բնապահպանական օգուտները:

 

Գործունեության հենց սկզբից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի շուկայում առաջնորդվել է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով գործելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել ընկերության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսևորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում   կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

 

Տարբեր վարչությունների աշխատակիցների աջակցության արդյունքում, միայն 2014թ ընթացքում, ծրագրեր են իրականացվել մի շարք համայնքներում: Մասնավորապես, սահամամերձ Բերքաբեր գյուղի դպրոցը թշնամու գնդակներից պաշտպանելու նպատակով, կառուցվել է պաշտպանիչ երկաթ-բետոնյա պատ, Վեդիում ցանկապատվել է տեղի եկեղեցու տարածքը, Բյուրեղավանի գիշերօթիկում ստեղծվել է լիարժեք կահավորված և ներքին ցանցով ապահովված համակարգչային սենյակ, տրամադրվել  4G/Wi-Fi երթուղղիչ, սահմանամերձ Վահան գյուղի դպրոցում կառուցվել է սանհանգույց և այլն:

Թվարկված բոլոր ծրագրերի հիմքում եղել է երկրին և հասարակությանն օգտակար լինելու, միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունը:

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles