Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Իտալիայի Սենատն ընդունել է Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը

$
0
0

: Իտալիայի Սենատն ընդունել է Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծ: Այն ընդունվել է 234 «կողմ» և 3 «դեմ» ձայներով: Օրինագիծը նախատեսում է 3 տարի ազատազրկում և 10 հազար եվրոյի չափ տուգանք:

 

Նշենք, որ Հայոց ցեղասպանության շեշտադրմամբ համանման օրինագիծ էր քննարկվել Ֆրանսիայի Ազգային ժողովում: 2011 թվականի դեկտեմբերին հավանության էր արժանացել օրինագիծը, որը արգելում էր Հայոց ցեղասպանության փաստի ժխտում ներառող հրապարակային հայտարարությունները: Սայկայն 2012 թվականի փետրվարին Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը մերժեց օրինագիծըհ` այն համարելով երկրում խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ: Մինչդեռ այն ժամանակից ի վեր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բազմիսց հայտարարել է նման օրենք ընդունելու անհրաժեշտության մասին:

 

Նշենք նաև, որ նախորդ տարվա սեպտեմբերի 5-ին Երևանում Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Բրունո Լե Ռուն  չէր բացառել, որ 2015 թվականին Ֆրանսիան ընդունի օրենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Սեպտեմբերի 4-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերիա Բուայեն նոր օրինագիծ է ներկայացրել ցեղասպանության և 20-րդ դարում մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles