Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ֆրանսիայի դեսպան. Ես այնպիսի տպավորություն չեմ ստացել, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ինչ-որ ձևով ազդում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա

$
0
0

 Ես այնպիսի տպավորություն չեմ ստացել, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ինչ-որ ձևով ազդում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Փետրվարի 4-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:

 

«Հունվարի սկզբից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այսօրվա դրությամբ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ցուցանիշների վատթարացում չեմ տեսել», - նշել է դիվանագետը: Այդ համատեքստում նա հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելիս Հայաստանի ստանձնած առևտրային պարտավորությունները շատ են, սակայն կան նաև ուղղություններ, որոնցում կարելի է զուգահեռաբար զարգացնել փոխգործակցությունը Երևանի և  Բրյուսելի միջև:

 

Նրա ասելով, կան այնպիսի ոլորտներ, որոնք լիովին ենթակա են ԵԱՏՄ կառավարմանը, օրինակ` էներգետիկան: Այդ ճյուղում համագործակցության հնարավորությունները մեծ չեն, սակայն այն բնագավառները, որտեղ Հայաստանի և ԵՄ համատեղ աշխատանքն իրատեսական է, կքննարկվեն մայիսին Ռիգայի գագաթնաժողովում:

 

Նա ընդսմին նշել է, որ Հայաստանի արտաքին առևտրի 1/3-ը բաժին է ընկնում Եվրամիությանը, ինչն զգալի թիվ է: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles