Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարությունը բարոյական պատասխանատվություն է կրում կուրսանտի սպանության համար

$
0
0

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարությունը բարոյական պատասխանատվություն է կրում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար: Փետրվարի 4-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի ղեկավար Գեղամ Հարությունյանը:

 

Նա նշել է, որ այսօր պետք է ավարտվի այդ գործի ծառայողական քննությունը, ինչից հետո նախարարի հրամանով կհետևեն պաշտոնանկություններ և կարգապահական տույժեր: «Հարցը չի լուծվի միայն պաշտոնանկություններով, անրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կրթադաստիարակական հարցերին: Պաշտպանության նախարարությունը պայքարում է բանակում փողոցային բարքերի դեմ, այդ են վկայում մահացության ցուցանիշները, որոնք 2013 թվականի համեմատ նվազել են 32%-ով, իսկ կռիվները` 15%-ով», - նշել է նա: Հարությունյանն ընդսմին ափսոսանք է հայտնել ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանի պաշտոնանկության առնչությամբ, ով, իր կարծիքով, նվիրված ծառայում էր Հայաստանի զինված ուժերին, սակայն Բարսեղյանի սպանությունը և 2013 թվականին տեղի ունեցած միջադեպերը ստվեր գցեցին նրա գործունեւոթյան վրա: Ընդ որում Հարությունյանը չի հերքել լուրերն այն մաիսն, որ ողբերգությանն առնչվում է նաև ինստիտւոտի պետի տեղակալի որդին:

 

Նա նաև չի համաձայնել լայն տարածում գտած այն կարծիքին, թե Ռազմական ինստիտուտը հայտնի է իր կոռումպացվածությամբ և կարգապահության բացակայությամբ: Նրա ասելով, ինստիտուտի շնորհիվ հայոց բանակում ծառայում են օրինակելի սպաներ, որոնց կարող են նախանձել ցանկացած զինված ուժեր:

 

Հիշեցնենք, որ  հունվարի 29-ին ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր  կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։  Սպանված կուրսանտի չորս ծառայակիցների նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու համար: Դրանք են Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Գնել Թևոսյանը: Նրանք կալանավորվել են: Միջադեպից հետո Սեյրան Օհանյանը տառացիորեն կադրային զտումներ է սկսել ինստիտուտում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles