«Գազպրոմ Հայաստան» ընկերությունը շարունակում է գլխավորել Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը, 2014 թվականի արդյունքներով կրկին զբաղեցնելով առաջին տեղը, ՀՀ պետական բյուջե վճարելով 42.8 մլրդ դրամի հարկեր: Ըստ ՀՀ Հարկային ծառայության տվյալների, երկրորդ տեղում է «Ղ-Տելեկոմ»-ը (ապրանքանիշը` ՎիվաՍել-ՄՏՍ), վճարելով 28.9 մլրդ դրամ: Երրորդ տեղն է զբաղեցնում «Ալեքս Գրիգ» ընկերությունը, վճարելով 21.6 մլրդ դրամի հարկեր: Չորրորդն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն` 19.9 մլրդ դրամ և առաջատար հնգյակը եզրափակում է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), վճարելով 16,5 մլրդ դրամ: Ըստ աղբյուրի, վեցերորդ տեղում է նավթի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը, որը վճարել է մոտ 12 մլրդ դրամի հարկեր, իսկ մյուս խոշոր նավթաթրեյդերը` «ՍիՓիԷս Օյլ Կոպորեյշն» ընկերությունը զբաղեցրել է իններորդ տեղը, վճարելով 9.6 մլրդ դրամ: Ուշագրավ է, որ «Արմավիա» ընկերոթյունը, որն 2013-ի ապրիլի 1-ից սկսել է սնանկության գործընթացը, դադարեցնելով չվերթները, 11-րդ տեղում է խոշորագույն հարկատուների ցուցակում և պետական բյուջեին վճարել է 7,2 մլրդ դրամ: Հաանաբար խոսքը գնում է պետության հանդեպ հարկային պարտավորությունների և տույժերի մարման մասին:
↧