Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեծացումը պայմանավորված չէ Հայոց ցեղասպանության 100-ամյա մոտալուտ տարելիցով

$
0
0

 Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացումը պայմանավորված չէ Հայոց ցեղասպանության 100-ամյա մոտալուտ տարելիցով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: 

Նրա խոսքով, լարվածության մեծացումը չի սկսվել հանկարծակի, այն տեղի է ունեցել փուլ առ փուլ և շարունակվում է արդեն բավական երկար ժամանակ:

Իսկանդարյանը համոզված է, որ իրավիճակի վատթարացումը պայմանավորված է մի շարք  գործոններով, մասնավորապես`նավթի գների անկմամբ, Ադրբեջանի ներսում իրավիճակի վատթարացմամբ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների վատացմամբ, մոտալուտ ապրիլի 24-ով, որը ինչ-որ չափով դժվարացնում է նաև Մինսկի միջնորդների աշխատանքը: 

ՙԳնդակոծությունից ավելի լավ ոչինչ չի կարող շեղել միջազգային հանրության և սեփական ժողովրդի ուշադրությունը: Այդպիսով, ադրբեջանական կողմը ցանկանում է արդարացնել իրավիճակի վատթարացումը երկրի ներսում՚,- գտնում է քաղաքագետը:

Միաժամանակ փորձագետը վստահ է, որ Մինսկի միջնորդներն ամբողջովին կատարում են իրենց վրա դրված առաքելությունը`ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի պահպանումը: 

Իսկանդարյանը նշել է, որ հակամարտությունը կարող են կարգավորել միայն Հայաստանը և Ադրբեջանը`ընդհանուր հայտարարի գալով:

ՙԱյժմ գործնականում անհնար է գտնել հարթակ, ուր Ռուսաստանը, Արևմուտքը և Եվրոպան միասին կաշխատեին, բայց, այնուամենայնիվ, ղարաբաղյան հարցում բոլոր երեք կողմերը սերտորեն փոխգործակցում են, ինչը վկայում է այն մասին, որ ոչ ոքի պետք չէ ռազմական գործողությունների վերսկսումն այս տարածաշրջանում, հետևաբար`միջնորդները կշարունակեն բանակցային գործընթացի և ստատուս-քվոյի պահպանման շուրջ աշխատանքը՚,- եզրափակել է քաղաքագետը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles