Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կանխատեսում. ՙՊերմյակովի գործը՚ Հայաստանում տագնապալի գործընթացների սկիզբն է միայն

$
0
0

 ՙՊերմյակովի գործը՚ Հայաստանում տագնապալի գործընթացների սկիզբ դրեց, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը: 

ՙՀաշվի առնելով հանցագործության մեջ կասկածվող Պերմյակովի ձերբակալման միջադեպին առնչվող ՙփաստերի՚, բոլոր հայտարարությունների անտրամաբանականությունը`դրանց հետևում ոչ միայն ռուսների, այլ նաև մեր իրավապահների կողմից հայ հասարակությանը մատուցվող ակնհայտ կեղծիք է նկատվում՚,- ընդգծել է նա: 

Մինչդեռ, վերլուծաբանի կարծիքով, գործի հանգամանքները մատնանշում են վերջինիս մանրամասն ծրագրվածությունը, որի շարժառիթը նույնպես խիստ գաղտնի է պահվում:Այն, որ կասկածյալին ձերբակալել են ռուս սահմանապահները և հանձնել նրան 102-րդ ռազմակայանին, վկայում է ողջ գործընթացը սկզբից մինչև վերջ վերահսկելու ռուսների մտադրության մասին:

ՙԱյսպիսով, ՙՊերմյակովի գործի՚ հետևում նկատելի է 102-րդ ռազմակայանի հետքը, ինչը տանում է դեպի ռուսական հատուկ ծառայությունները: Դա իր հերթին հիմք է տալիս կանխատեսելու առնվազն 2015 թ. ընթացքում տագնապալի գործընթացների շարունակություն, որոնց սկիզբը դրվեց Ավետիսյանների ընտանիքի ողբերգությամբ: Մեզ դժվար ժամանակներ են սպասում`հատկապես հաշվի առնելով բոլոր այդ գործընթացների անխուսափելի սրացումը՚,- ամփոփել է վերլուծաբանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles