Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պասկալ Մոնյե. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են բանակցությունների վերսկսման շուրջ

$
0
0

Ղարաբաղյան հակամարտության շուրջ Հաշտության մեծ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է երկխոսություն: Այդ մասին ԱՊԱ-ին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

ՙՀաշտություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերը ցանկանան դա: Ներառելով Հայաստանին և Ադրբեջանին հետաքրքրող այլ թեմաներ ևս՝ նրանց կարելի է երկխոսության դրդել: Մենք ձգտում ենք ամրապնդել փոխըմբռնումը և երկխոսությունը, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն տիրի՚,- ասել է դեսպանը:

Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ երկխոսության վերականգնման նպատակով ներկայումս համանախագահները ցանկանում են հանդիպում ունենալ սկզբում Ադրբեջանի, այնուհետև` Հայաստանի ԱԳ նախարարի հետ: ՙԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ակտիվություն դրսևորել բանակցությունների գործընթացում: Կարծում ենք, որ անհրաժեշտ է երկխոսութուն ունենալ բոլոր ոլորտներում՝ Հաշտության մեծ պայմանագրի ստորագրման համար: Այժմ ակնկալվում է, որ անհայտ կորածների առնչությամբ տեղեկատվության փոխանակումը կիրականցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով՚,- ասել է դեսպանը:  

Նա նշել է, որ 2014 թվականին հակասական պահեր են եղել հակամարտության կարգավորման գործընթացում: ՙԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատել են կողմերի միջև երկխոսության շարունակման շուրջ: Տեղի է ունեցել նախագահների հանդիպում սկզբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ հետո` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսին Ադրբեջան և Հայաստան կատարած այցի ընթացքում արել է սեփական առաջարկները, իսկ հոկտեմբերին նրա նախաձեռնությամբ Փարիզում տեղի է ունեցել երրորդ հանդիպումը: Հակասությունն այն է, որ այս տարի բռնության և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը դիվանագիտական ջանքերի ֆոնին ավելացել են:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles